Հունիսի 17-19-ը Հայաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների հարցերով տեղակալը
ԱՄՆ պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների հարցերով տեղակալ Ռիչարդ Վերման հունիսի 17-19-ը կմեկնի Հայաստանի մայրաքաղաք Երևան՝ մասնակցելու համար Ժողովրդավարության հարցերով ԱՄՆ-Հայաստան տեղական ինքնակառավարման համաժողովին և հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Դրա մասին հայտնել են ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայությունից։
«Այդ այցն արտացոլում է հայ ժողովրդի հետ երկկողմ կապերն առավել խոր ամրապնդելու մեր մտադրությունը։
Պետքարտուղարի տեղակալ Վերման կգլխավորի Կալիֆոռնիան, Կանզասը, Միչիգանը, Մոնտանան և Փենսիլվանիան ներկայացնող նահանգային և տեղական կառավարման պաշտոնյաների պատվիրակությունը: Նրան կուղեկցեն քաղաքային և պետական դիվանագիտության հատուկ ներկայացուցիչ Նինա Խաչիկյանը, որը ղեկավարում է Պետքարտուղարության ենթազգային դիվանագիտության նոր խումբը, և Առևտրի և բիզնեսի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուն:
Պատվիրակությունը կհամագործածցի պետական և մասնավոր հատվածի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ»,- ասված է ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդագրության մեջ։