Ֆրենկ Ֆելոնը ողջունել է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կնքված համաձայնագիրը
Հունիս 14,2024 14:00

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Ֆելոնը ողջունել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության եզրափակիչ հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարությունը, այս մասին կոնգրեսականը նշել է իր X միկրոբլոգում կատարած գրառման մեջ։
«Ես ողջունում եմ հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված այս նոր զարգացումները։ Անհամբեր սպասում եմ այս համաձայնագրի ավարտին, որը կխորացնի մեր համագործակցությունը և ավելի կամրապնդի ամերիկյան աջակցությունը Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը»,- ասված է ԱՄՆ կոնգրեսականի ուղերձում։
Նորություններ

Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են. Տեղի համայնքապետ
22:05 06-06-2025

Անչափահասների՝ ադրբեջանական կողմում հայտնվելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
20:27 06-06-2025

Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում
12:02 06-06-2025