«Այն, ինչ իրականացվեց, ընդամենը Փաշինյանի՝ հայի նկատմամբ ատելության հերթական դրսևորումն էր». Մամիջանյան
«Այն, ինչ տեղի ունեցավ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ժողովրդի և իշխանության միջև, ամբողջությամբ իշխանության պատասխանտվությունն է»: Նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Այն, ինչ իրականացվեց, ընդամենը Նիկոլ Փաշինյանի՝ հայի նկատմամբ ատելության հերթական դրսևորումն էր, իր համար հայի արյունը դիվիդենտ է: ԱԺ ամբիոնից հրահանգ տվեց կիրառել անհամաչափ ուժ խաղաղ ցուցարարների նկատմամբ»,-նշեց պատգամավորը:
Ինչ վերաբերում է Արցախի հարցին և Փաշինյանի պնդմանը, թե դեռ 2018թ.-ին պիտի հանրությանը զգուշացներ, որ միջազգային կոնսենսուսը, այսպես ասած, «ադրբեջանական Արցախ»-ի օգտին է, Մամիջանյանն արձագանքեց. «Նույնիսկ 2020թ.-ի պատերազմից հետո Ռուսաստանի նախագահը, Հայաստանում ԱՄՆ-ի այն ժամանակվա դեսպանը, Բորելը, Գերմանիայի կանցլեր Շոլցը խոսել են ինքնորոշման իրավունքի մասին. եթե տարբերակ չկա, ինչո՞ւ էին խոսում»:
Մամիջանյանը հարց է բարձրացնում՝ եթե իրավիճակը փակուղային էր, ինչո՞ւ է Արցախի մասին խոստումներ արձանագրել կառավարության ծրագրում:
«Չագուջդ թափահարելով ասեիր՝ ես պատրաստվում եմ ԼՂ-ն ճանաչել Ադրբեջանի մաս, տեսնեմ քանի՞ ձայն էիր հավաքելու: Թող ընդունի, որ ինքը պաթոլոգիկ սուտասան է, 6 տարի խաբել է ՀՀ քաղաքացուն, այդ ժամանակ իր գնահատականը ՀՀ քաղաքացին կտա, չնայած այսպես թե այնպես կտա»,-նշեց պատգամավորը: