Ադրբեջանը հայկական գորգերը ներկայացնում է որպես սեփական ազգային հարստություն | Region

Ադրբեջանը հայկական գորգերը ներկայացնում է որպես սեփական ազգային հարստություն

Հունիս 17,2024 11:07

Monumentwatch.org կայքը, որը զբաղվում է Արցախի մշակութային ժառանգության մոնիթորինգով, գրել է, որ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հայկական ժառանգության յուրացման քաղաքականությունն ակտիվանում է տարբեր միջազգային հարթակներում՝ ցուցահանդեսների, դասախոսությունների և գիտական լսումների տեսքով։ Այս անգամ ադրբեջանական քարոզչությունը կենտրոնացել է Լատվիայում, որտեղ արցախյան գորգերն իրենց ինքնատիպ հայկական զարդանախշերով և խորհրդանիշներով ներկայացվում են որպես Ադրբեջանի ավանդական գորգագործության մշակույթ: Նմուշները կրկնօրինակն են արցախյան «Արծվագորգերի», Սյունիքի և Նախիջևանի Գողթն գավառի «Որոտան» տեսակի գորգերի: 17-րդ դարի հայկական «Արծվագորգ» տեսակի գորգի նմուշները պահվում են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում և Լոնդոնի մասնավոր հավաքածուներում:

Զաբելա Ավագյան

«Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն է: Բովանդակությունը պարտադիր չէ, որ համընկնի ԵՄԱի, Եվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ»։

Նորություններ