Գնաճը ազդել է նաեւ բարձր աշխատավարձ ստացողների վրա. Փաշինյանի լավատեսությունը չեն կիսում շատերը
Մարտի 24-ին կառավարության նիստում Փաշինյանը խոսեց նաև սոցիալական խնդիրներից ու գնաճից, ասաց՝ վիճակը բարդանում է, ամբողջ աշխարհը գտնվում է գնաճի աննախադեպ բարձր փուլում: Բայց և հավելեց՝ դժբախտաբար, սոցիալ-տնտեսական վիճակը մեր երկրի առաջ կանգնած ամենամեծ մարտահրավերը չէ:
Փաշինյանի խոսքերով՝ քանի որ իրենք՝ իշխանությունները, վերացրել են արհեստական մենաշնորհները, «և Հայաստանն այսօր ներմուծումների և արտահանումների իմաստով ազատ երկիր է, ձեռնարկված միջոցների արդյունքում մի շարք կարևոր ապրանքների գներ Հայաստանում չեն բարձրանում, ըստ էության, չեն բարձրանա, որոշ դեպքերում ունենք էժանացումներ»: Նա հույս հայտնեց, որ առաջիկայում այլ ապրանքների էժանացումներ նույնպես կունենանք:
Բայց, ինչպես պարզել են «Ա1+»-ի մեր գործընկերները, Նիկոլ Փաշինյանի լավատեսությունն անգամ պատգամավորները չեն կիսում։