Վանաձորի համայնքապետարանի համայնքային ծառայողի մրցույթը կշարունակվի բանավոր փուլից | Region

Վանաձորի համայնքապետարանի համայնքային ծառայողի մրցույթը կշարունակվի բանավոր փուլից

Հունիս 17,2024 21:18

Հունիսի 17-ին ժամը 11։00-ին Վանաձորի համայնքապետարանի նիստերի դահլիճում նշանակված էր համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար՝ կրկնամրցույթ, որը, սակայն, չկայացավ։

Մրցույթի գրավոր փուլից հետո մրցութային հանձնաժողովի կողմից նշանակված կրկնամրցույթի որոշումն արժանահավատ չհամարելով՝ «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Գևորգ Քոթանջյանը գրություն էր ուղարկել ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ Վերջիններիս կողմից պատշաճ պատասխանը դիմող ՀԿ-ն, և Վանաձորի համայնքապետարանն ստացել էին արդեն վերջիններիս կողմից նշանակված կրկնամրցույթի առավոտյան՝ հունիսի 17-ին։ Գրության մեջ նշվում է, որ ըստ մրցույթի անցկացման կարգի, 2024թ․ հունիսի 7-ին կայացած մրցույթները պետք է շարունակել հարցազրույցի փուլից։

Մրցույթի հանձնաժողովը ստիպված էր որոշում կայացնել՝ ըստ վերոհիշյալ պաշտոնական փաստաթղթի՝ հիմք ընդունելով թափուր տեղի մրցույթի անցկացման կարգը։ Ներկաները ծանոթացան նոր որոշմանը, ստորագրեցին, ապա այն փակցվեց տեսանելի վայրում՝ Վանաձորի համայնքապետարան, 4-րդ հարկ, նիստերի դահլիճ․․․

Հիշեցնենք, որ սույն մրցութային հանձնաժողովը ձևավորված էր 6 անդամից, որոնցից 2-ը մարզպետարանի, 2-ը համայնքապետարանի, 1-ն ավգանու անդամներ են և 1-ը՝ գիտական աշխատող։ Մարզպետարանի 2 ներկայացուցիչները հունիսի 7-ին կայացած մրցույթին չէին ներկայացել։ Իսկ համայնքապետարանի կողմից ներկայացված անդամներից մեկը՝ Վանաձորի համայնքապետի ժ/պ-ի խորհրդական Էդիկ Հունանյանը, որ մասնակցել էր գրավոր փուլին, հայտարարված 1 ժամ ընդմիջումից ուշացավ /այսօր, մեզ հետ հարցազրույցի ժամանակ պարզաբանեց, որ ՊԾ-ը կանգնեցրել, տուգանք է գրել, ժամանակի մեջ չի տեղավորվել, ուշացել է/, որի հետևանքով մրցութային հանձնաժաղովում քվորում չապահովվեց։ Մրցութային հանձնաժողովը որոշեց հունիսի 17-ին կրկնամրցույթ անցկացնել, որը մրցութային կարգի խախտում էր։

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Գևորգ Քոթանջյան

«Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Գևորգ Քոթանջյանը հետևողական գտնվեց, քանի որ այստեղ միտում էր նկատում։
Բանն այն է, որ Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետի, հանրային կապերի, լրատվության բաժնի պետի (ծածկագիր՝ 2․1-13) մրցույթը 2 հավակնորդ ուներ, որոնցից մեկն, այսպես ասած՝ համայնքապետարանի «սրտի» ներկայացուցիչը չէ և մրցույթի գրավորի փուլում դիտորդներն ու լրատվամիջոցները խախտում են դիտարկել։

Հերմինե Զարմանյան /Համայնքային ծառայության թափուր պաշտոնի հավակնորդ/

Վանաձորի համայնքապետարանի Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի բանավոր փուլը, ըստ հանձնաժողովի այսօրվա որոշման, կկայանա հունիս 18-ին, ժամը 9։00։

 

Աղբյուր

Նորություններ