Տավուշում տեղի ունեցող գործընթացները սոսկ տեղական խնդիր չեն եղել. Բագրատ Սրբազան
Հունիս 19,2024 11:58
Ստի ու կեղծիքի դեմ պայքարը հանուն ճշմարտության շարունակվում է։ Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
Նա անդրադարձավ նաեւ հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած բախումներին։
«Այսօրվա իշխանությունն արյունատենչ փոքրիկ մի խումբ է, որը հանուն իր աթոռի պատրաստ է ցանկացած քայլի։ Հունիսի 12-ը դրա ապացույցն էր։ Ոստիկաններն ու նռնակները եկան մեզ համոզելու, որ այս մարդիկ պատրաստ են ամեն ինչի՝ հանուն իրենց աթոռն ու փողը պաշտպանելու»,-հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Նրա խոսքով՝ ապօրինի սահմանազատումը, որ սկսվեց Տավուշից, արդեն տարածվում է ողջ Հայաստանում, այսինքն Տավուշում տեղի ունեցող գործընթացները սոսկ տեղական խնդիր չեն եղել։
Նորություններ
Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
15:05 24-11-2024
15-ամյա աղջնակն էներգետիկ ըմպելիք խմելուց հետո տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն
18:02 20-11-2024