Պապիկյանն ու Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդականը քննարկել են համագործակցության հարցեր
Հունիս 19,2024 15:01
Հունիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդական, ռազմական գրասենյակի ղեկավար, բանակի գեներալ Ֆաբիեն Մանդոնի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքին և հեռանկարային ծրագրերին առնչվող հարցեր:
Պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ բարեփոխումների ընթացքը և այդ շրջանակում՝ Ֆրանսիայի աջակցությունը:
Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
