Դպրոցը թշնամու նշանառության տակ է. տեսանյութ Երասխից, որտեղ բոլորը՝ մեծից փոքր, սահմանապահ են | Region

Դպրոցը թշնամու նշանառության տակ է. տեսանյութ Երասխից, որտեղ բոլորը՝ մեծից փոքր, սահմանապահ են

Ապրիլ 03,2022 11:33

Արարատի մարզի Երասխ գյուղը հայ-ադրբեջանական սահմանին ամենամոտ բնակավայրերից է։ Գյուղացիների խոսքով՝ գյուղապետի տունը սահմանից 200 մետր է հեռու։ Գյուղացիներն արդեն գիտեն՝ ամեն օր կրակոցները հնչում են ժամը 16։00-ից, կարող են շարունակվել նաև գիշերային ժամերին։ Կրակոցներ լսելը նրանց համար սովորական երևույթ է։

Չնայած դրան՝ երասխցիները շարունակում են ապրել բնականոն հունով, զբաղվում են անասնապահությամբ, այգեգործությամբ, իսկ երեխաներն ազատ խաղում են փողոցներում։ Ասում են՝ մեծ ու փոքր սովորել են իրավիճակին, նույնիսկ երեխաները չեն վախենում կրակոցների ձայներից։

Երասխն ունի 906 բնակիչ։ Նրանք գյուղը լքելու և ավելի անվտանգ վայրում ապրելու մտադրություն չունեն, ամուր կապված են իրենց հող ու ջրին։ Այստեղ բոլորը սահմանապահ են: Արմավիրի «ԱԼՏ» հեռուստաընկերության անդրադարձը:

Նորություններ