100 տարի առաջ եւ հիմա. Հայոց հարցը «զոհաբերվում է Եվրոպական դիվանագիտության զոհասեղանին»
Իրենց հատուկ մարտավարությամբ ադրբեջանական զինված ուժերը քայլ առ քայլ առաջ են շարժվում. մտնում Արցախի տարածք, որոշակի ժամանակահատված կանգ առնում, կարելի է ասել, նրանց կանգնեցնում են արտաքին ուժերի օգնությամբ, բայց երբեք ելման դիրքեր չեն վերադառնում:
Իշխանությունները հրավիրում են միջազգային կառույցների ուշադրությունը, խոսում խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների հնարավոր անգործության և պատշաճ քննության անհրաժեշտության մասին: Բայց այդ մտահոգություններն ու կոչերը որպես կանոն ուշադրության են արժանանում այն ժամանակ, երբ կան շահեր և հետաքրքրություններ:
Պատմաբաններն ու քաղաքագետները ստեղծված իրավիճակին գնահատական տալիս են պատմության էջերը թերթելով ու դարձյալ մատնանշում, որ ինչպես 100 տարի առաջ, հիմա էլ Հայոց հարցը «զոհաբերվում է Եվրոպական դիվանագիտության զոհասեղանին»։