Սահմանապահ ուսուցչի օրը դասարանում, որտեղ սովորում է ընդամենը երեք աշակերտ
Ապրիլ 12,2022 12:16
Գրեթե 15 տարի ուսուցչուհի Արմինե Աղաբեկյանը, հաղթահարելով քառասուն կիլոմետր ճանապարհ, Գորիսից մեկնում է Խոզնավար գյուղի դպրոց։
Ասում է, որ շատ հնարավորություններ է ունեցել քաղաքի դպրոցներում աշխատանքի անցնել, բայց ամեն անգամ հիշելով, որ հեռավոր գյուղում իրեն սպասում են աշակերտները, որոշումը վերանայել է։
Մի քանի տարի առաջ, այնուամենայնիվ, հաշվի առնելով դժվար ճանապարհը, որոշակի առումով նվազեցրեց դպրոցի զբաղվածությունը, բայց միևնույն է, դպրոցի նկատմամբ սերը հաղթեց։