«Վառեմ-մարեմի» հայտնի շենքը՝ փլուզման եզրին | Region

«Վառեմ-մարեմի» հայտնի շենքը՝ փլուզման եզրին

Հունիս 25,2024 12:50

«Մեր մանկության տանգոն» ֆիլմի հայտնի պատշգամբը Գյումրի այցելող զբոսաշրջիկների հիմնական այցեքարտերից մեկն է. այն անվանում են նաև «վառեմ-մարեմի» շենք։ Պատշգամբը փլուզման եզրին է, վերականգնման ուղղությամբ որևէ աշխատանք չի տարվում:

2009 թվականից սկսած լուրեր էին շրջանառվում, որ շենքը կվերականգվի, բայց մինչ  օրս ոչ մի գործնական քայլ չի արվել։

2023 թ.-ի նոյեմբերին «Տաշիր» բարեգործական հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստակամություն էր հայտնել վերականգնել շենքը և նվիրել Գյումրի քաղաքին, սակայն այս հայտարարությունից 7 ամիս անց շենքի վիճակը չի փոխվել: Այնուամենայնիվ, քաղաքի այս հատվածը դեռ զբոսաշրջային հայտնի ուղղություններից մեկն է:

Միքայել Սարգսյան

Նորություններ