Արցախում աշխատեցին նաև կին լրագրողները՝ ականատեսը դառնալով այն սարսափին, որին աշխարհը լուռ հետևեց | Region

Արցախում աշխատեցին նաև կին լրագրողները՝ ականատեսը դառնալով այն սարսափին, որին աշխարհը լուռ հետևեց

Ապրիլ 14,2022 10:33

Դժվար է լինել լրագրող և լուսաբանել այն արհավիրքը, որը տեղի է ունենում քո հողում, երբ պատերազմը քեզ է առնչվում, օբյեկտիվ լինելն այդ դեպքում բարդ է:

44-օրյա պատերազմի ժամանակ Արցախում աշխատեցին նաև կին լրագրողներ՝ ականատեսը դառնալով այն  սարսափին, որին աշխարհը լուռ հետևեց:

Թերևս արցախյան ճակատը մեզ համար միջազգային հանրության երկակի ստանդարտների ցուցիչներից մեկը դարձավ:  Այս պատերազմը խլեց երեխաների և խաղաղ բնակիչների կյանք, հազարավոր հայորդիներ իրենց կյանքը տվեցին հանուն Արցախի:

Արցախում պատերազմի օրերին աշխատած լրագրողների համար հիմա դժվար է լինել այնտեղ, խոսել արցախցիների հետ, ովքեր այս օրերին ապրում են  անորոշության ու սպասման մեջ՝ ինչպիսի՞ն է լինելու Արցախի ճակատագիրը:

Քառօրյա, հետո նաև 44-օրյա պատերազմը լուսաբանած լրագրողները ԳԱԼԱ-ի հետ զրույցում հիշում են իրենց մասնագիտական աշխատանքի ամենածանր օրերը:

Նորություններ