Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Երևան քաղաքում՝
Հունիսի 28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 29-ի երեկոյան ժամերին, 30-ին, հուլիսի 1-2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, սպասվում է նաև քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 16-20մ/վ, երեկոյան ժամերին՝ 14-17մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Հունիսի 28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 30-ին, հուլիսի 1-2-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ։
Օդի ջերմաստիճանն հունիսի 30-ին և հուլիսի 1-ին Լոռիում և Տավուշում ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով:
Երևան քաղաքի հունիսի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 35.9°C (1955թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան 9.4°C (1994թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 22.8°C