Պառավաքար. դիրքապահ ծեր կնոջ պատմությունն ու սահմանային հին և նոր խնդիրները | Region

Պառավաքար. դիրքապահ ծեր կնոջ պատմությունն ու սահմանային հին և նոր խնդիրները

Հունիս 27,2024 17:45

Տավուշի մարզի Պառավաքար գյուղն անմիջապես սահմանակից է Ադրբեջանին: Եվ 20-րդ դարասկզբին, և 90-ականներին պառավաքարցիները հերոսաբար դիմագրավել է թշնամու հարձակումներին: Պառավաքարի հողերի շուրջ 1400 հեկտարը, որից 300-ը խաղողի այգիներ են եղել, այսօր ադրբեջանական վերահսկողության տակ է:

Ալբերտ Զոհրաբյանը գյուղի հնաբնակներից է: Լավ տիրապետում է գյուղի և տարածաշրջանի պատմությանը, մասնակցել է 90-ականների մարտական գործողություններին, ոտքի վնասվածք ստացել:

«Միայն մեր գյուղը ժամանակին 5000 տոննա խաղող է տվել, հսկայական այգիներ ենք ունեցել, որոնք մնացել են ադրբեջանցիների նշանառության տակ, չենք կարողանում մշակել: Անտառից ու արոտավայրերից ևս չենք կարողանում օգտվել»,-պատմում է 86-ամյա պապը:

Սիրում է իր գյուղը, և մինչ օրս, անտեսելով առողջական խնդիրները, հող է մշակում: Մեծ ցավ է ապրում, երբ իմաց են տալիս Պառավաքարից հերթական երիտասարդի կամ ընտանիքի հեռանալու մասին:

Տեսանյութը՝ առանց մեկնաբանության:

Նորություններ