Իրանում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ․ իրանագետ
Ինչպես և կանխատեսել էինք, Իրանում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Գոհար Իսկանդարյանը։
«Փեզեշքիանը հավաքել է 8,303,577 ձայն, Ջալիլին՝ 7,189,756, Ղալիբաֆը՝ 2,676,512, իսկ Փուրմուհամմադին՝ 158,314:
Այս պահի դրությամբ՝ հաշվվել է 14 մլն-ից ավել քվեաթերթկ, որից 5 955 781 Փեզեշքիանին, 5 560 321 ձայն Ջալիլիին, 1 891 385 ձայն Ղալիբաֆին, 111 967 ձայն Փուրմուհամադի: Ընտրւթյունները ավելի են թեժանալու: Այն քաղաքացիները, բարեփոխական թևի կողմնակիցները, որոնք չէին մասնակցել առաջին փուլում մասնակցելու են 2-րդին՝ ապահովելով մեծ քանակ ընտրություններում:
Փեզեշքյանի շուրջ մոբիլիզանալու են թյուրքախոս և քրդախոս քաղաքացիները: Մյուս կողմից էլ միավորվելու են Ջալիլի շուրջը Ղալիբաֆի և Փուրմուհամադի ձայերը:
Չեմ բացառում, որ Ղալիբաֆին աջակցող ԻՀՊԿ ևս լուրջ աջակցություն ցույց տա Ջալիլիին: Ջալիլին հոգևոր առաջնորդի վստահելի մարդկանցից մեկն է։ Սպասեք և հետևենք», – գրել է նա։