«Ամուսնուս կողքին կռվել եմ ու իմ հայրենիքից ոչ մի թիզ հող չեմ տա». Դովեղի բնակչուհի
Հունիս 30,2024 16:00
Դովեղ գյուղը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի հյուսիս-արևելյան սահմանագլխին: Հայաստանի ամենագողտրիկ անկյուններից մեկը 15 կմ երկարությամբ անմիջապես սահմանակից է Ադրբեջանին: Գյուղը բավականին հին բնակավայր է, ունի դարավոր պատմություն:
Դովեղցի Հայկանուշ Գիշյանը REGIONSTV-ի հետ զրույցում ներկայացրեց սահմանամերձ գյուղի՝ նախորդ դարի 90-ականների պատմությունն ու ներկա իրավիճակը:
1992-94թ.թ.-ին ամուսնու հետ միասին մասնակցել է մարտական գործողություններին, պաշտպանել հայրենի գյուղը:
«Չգիտեմ հիմա ինչ են անում, ինչ են մտածում, բայց օրինակ ես կռված կնիկ եմ ու իմ հայրենիքից ոչ մի թիզ հող չեմ տա թշնամուն»,-նշեց տիկին Հայկանուշը:
Տեսանյութը՝ առանց մեկնաբանության: