Գյումրիի Բուսաբանական այգու տնակները կքանդվեն, բայց տնակաբնակների կացարանային խնդիրը կմնա չլուծված
Հունիս 29,2024 21:01
Գյումրիի Բուսաբանական այգու տարածքում ծավալված տնակային ավանը ժամանակին ամենախիտ բնակեցվածներից էր: Այժմ այնտեղ շուրջ 100 բնակիչ է ապրում: Շատերը չգիտեն այդ տարածքի պատմամշակութային նշանակության մասին, և ավելի շատ մտահոգ են ոչ թե իրենց բնակության վայրի, այլ իրենց բնակարանների հետագա ճակատագրով: