Զվարճալի ֆիգուրներից մինչև լուրջ գործեր. գյումրեցի արվեստագետ եղբայրների փորձարկումները | Region

Զվարճալի ֆիգուրներից մինչև լուրջ գործեր. գյումրեցի արվեստագետ եղբայրների փորձարկումները

Հուլիս 01,2024 21:01

Լևոն և Աբրահամ Առաքելյանները 4 տարի առաջ արվեստանոց են հիմնել ու իրենց ուրույն ստեղծագործական ճանապարհն են հարթում Գյումրիում: Եղբայրների գործունեությունը  բազմազան է, հետաքրքիր, փորձարկումներով լի: Գյումրու Գեղարվեստի պետական ակադեմիան ավարտելուց հետո, Լևոն Առաքելյանը գրաֆիկայով էր զբաղվում, բայց կավից զվարճալի ֆիգուրներ ստեղծելու եղբոր ձգտումը նրան էլ վարակեց, ու արդեն երկուսով էին հետաքրքիր կերպարներ ստեղծում:

Արվեստանոցում կարևոր տեղ ունեն ամենատարբեր էմոցիաներ արտահայտող, սիրուն, տգեղ, երբեմն էլ անհամաչափ ֆիգուրները, որոնց հանդեպ անտարբեր չեն նաև Գյումրի այցելող հյուրերը:

Ասում է՝ հետո իր ստեղծագործական կյանքում ամեն ինչ լրջացավ, սկսեց կավե ափսեներ ու ծաղկամաններ պատրաստել, ու նաև քաղաքի շինություններին իր ձեռագիրը թողնել:

Տեսանյութը՝ առանց մեկնաբանության:

Նորություններ