«Իրանի արտաքին քաղաքականության վեկտորը կախված է ոչ միայն նախագահից». Քեշիշյան
Իրանում տեղի ունեցած ընտրություններում նախագահի պաշտոնի համար պայքարում էին չորս թեկնածուներ՝ խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին, ներքին գործերի նախկին նախարար Մոստաֆա Փուրմոհամադին (բոլորը՝ պահպանողականներ) եւ առողջապահության նախկին նախարար Մասուդ Պեզեշքիանը (ռեֆորմիստ):
Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը REGIONSTV-ի հետ զրույցում հայտնեց, որ Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում պահպանողականներ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Ալիռեզա Զաքանին և Ամիր-Հոսեյն Հաշեմին կմիավորվեն՝ աջակցելու Սաիդ Ջալիլիին:
«Իրանի արտաքին քաղաքականությունը կփոխվի՞ նոր նախագահի ընտրությունից հետո» հարցին Մովսես Քեշիշյանը պատասխանեց. «Արտաքին քաղաքականության կուրսի փոփոխության մասին հարցեր ոչ ոք չունի, ուստի վեկտորի փոփոխության մասին խոսք չկա և չի լինի։ Իրանի արտաքին քաղաքականության վեկտորը կախված է ոչ միայն նախագահից։ Այս հարցում առաջին խոսքը պատկանում է երկրի հոգևոր առաջնորդին»:
Զաբելա Ավագյան