Ինչպես եւ որտեղ են երթեւեկում Սյունիքում՝ ադրբեջանցիների կողմից Գորիս-Որոտան-Շուռնուխ ճանապարհը փակելուց հետո | Region

Ինչպես եւ որտեղ են երթեւեկում Սյունիքում՝ ադրբեջանցիների կողմից Գորիս-Որոտան-Շուռնուխ ճանապարհը փակելուց հետո

Ապրիլ 20,2022 21:15

Ադրբեջանի զինված ուժերը օգոստոսի վերջին երբ փակեցին Երևան-Մեղրի-Իրան սահմանի միջպետական «M2» ճանապարհի Գորիս-Որոտան-Շուռնուխ-Կարմրաքար ճանապարհահատվածը, լրջագույն խնդիր առաջացավ ինչպես Սյունիքի բնակավայրերի հայկական մեքենաների տեղաշարժի, այնպես էլ Իրանի ու Հայաստանի միջև գործող միակ ճանապարհով իրանական բեռների՝ Հայաստան և հակառակ ուղղություններով տեղափոխման համար։

Այժմ որպես շրջանցիկ ճանապարհ օգտագործվում է Տաթև-Կապան այլընտրանքային ճանապարհը, որը հատկապես Իրանից եկող խոշոր բեռնատարների համար դժվարանցանելի է։ Այլընտրանքային ճանապարհը որոշակի տնտեսական աշխուժություն է առաջացրել Տաթև համայնքում, բայց դրան զուգահեռ նաև մի շարք խնդիրներ են առաջ եկել։

Գորիսի մամուլի ակումբի անդրադարձը:

Նորություններ