Իրանի նոր նախագահը բնականաբար իրանցի է, որը սերում է Ատրպատականից. Վարդան Ոսկանյան | Region

Իրանի նոր նախագահը բնականաբար իրանցի է, որը սերում է Ատրպատականից. Վարդան Ոսկանյան

Հուլիս 06,2024 10:22

Իրանի նոր նախագահը բնականաբար իրանցի է, որը սերում է Ատրպատականից: Այս մասին իր տելեգրամ ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը` անդրադառնալով այն խոսակցություններին, որ Իրանի նորընտիր նախագահը ծագումով ադրբեջանցի է:

«Քանի որ նաև Բաքվի բարբարոսական վարչախմբի քարոզչամեքենայի ազդեցության տակ մեզանում տարածվել է «կարծիք», թե Իրանում նախագահ ընտրված Մասուդ Փեզեշքիանն, իբր, «ադրբեջանցի» է, առաջարկում եմ լսել այս հարցազրույցի (https://youtu.be/Sf1HNYM5mO0?si=ZPuOqspAQrzwu-mj) առաջին հատվածը, որտեղ մանրամասն անդրադարձ կա խնդրին։Այստեղ նշեմ միայն, որ Իրանի նոր նախագահը բնականաբար իրանցի է, որը սերում է Ատրպատականից։ Հարցազրույցում նաև անդրադարձ կա մեր խնդիրներին և մի շարք այլ հարցերի»,- գրել է նա։

Ավելի վաղ իրանագետը եւս մեկ գրառում էր կատարել հայտնելով, որ Իրանում կայացած նախագահական ընտրությունների երկորդ փուլի արդյունքներով Իսլամական Հանրապետության նախագահ է ընտրվել բարեփոխական Մասուդ Փեզեշքիանը։

«Հաղթանակից հետո Իրանի նոր նախագահն իր առաջին հարցազրույցում խոսել է համազգային համերաշխության մասին և նշել, որ Իրանի զարգացման նպատակով օգտվելու է նաև ընտրությունների ընթացքում իր մրցակիցների կողմնակիցների կարողություններից։

Փեզեշքիանը մասնավորապես ասել է՝ «Իշխանության համար միմյանց հետ կռիվ ունեինք, եթե Աստծո համար է, իրար հետ հո կռիվ չունե՞նք»,- գրել էր նա:

Նորություններ