4 երեխա, 12 թոռ, 26 ծոռ. Խնձորեսկցի 100-ամյա Մարուսյա տատի կյանքի նոր դարասկիզբը
Հուլիս 06,2024 21:20
Խնձորեսկցի Մարուսյա Գրիգորյանը այսօր թերթում է մեկդարյա իր կենսագրականը։ 100-ամյա բուժքույրը բազմաթիվ ծնունդներ է ընդունել, կյանքեր փրկել, բայց ամենամեծ ձեռքբերումն իր բազմազավակ ընտանիքն է դարձել՝ 4 երեխա, 12 թոռ, 26 ծոռ։ Մի կերպ կարողանում է հիշել բոլորի անունները, բայց իր սիրո պատմությունը այսօրվա պես է հիշում։
Մարուսյա տատը ազատության, հայրենիքի մասին իր հստակ դատողություններն ու ասելիքն ունի: Նա իր մտքերով ու պատմություններով կիսվելով հարազատների ու հյուրերի հետ՝ գրկում է ծոռանն ու երազանք պահելով թևակոխում երկրորդ հարյուրամյակ։
Հայկուշ Սարգսյան, Ալբերտ Արոյան (Մոբայլ լրագրության դասընթացի մասնակիցներ)

Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
