Աստանան պատրաստ է հարթակ առաջարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների համար․ Տոկաև
Հուլիս 06,2024 15:00
Աստանան պատրաստ է հարթակ առաջարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների համար՝ հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:
«Ղազախստանն ակտիվ մասնակցություն կունենա COP-29-ին: Ղազախստանը նաև պատրաստ է հարթակ առաջարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների համար: Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում նկատվում են դրական միտումներ։ Համաշխարհային անվտանգության և կայունության ապահովումը Ղազախստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունն է։ Հակամարտությունները լուծելու միակ միջոցը երկխոսությունն է»,- հայտարարել է Տոկաևը Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
