Արվեստի և արհեստի խառնարանում ապրող և արարող եղեգնաձորցին | Region

Արվեստի և արհեստի խառնարանում ապրող և արարող եղեգնաձորցին

Հուլիս 08,2024 12:36

Եղեգնաձորցի արվեստագետ, երկաթագործ Արտյոմ Ղազարյանը նոր շունչ է հաղորդում հին արհեստներին: Նրա ստեղծագործությունները բազմազան են՝ ազգային ավանդական լուծումներով։  Բազմաշնորհ արհեստագործը նաև նկարիչ է: Նրա ստեղծագործություններն անցյալի և ներկայի միաձուլումն են, որոնցից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, պատգամն ու ասելիքը:

«Յուրաքանչյուր օրը նոր հնարավորություն է՝ ինչ-որ իմաստալից բան ստեղծելու համար»,-իր մտորումներն է բարձրաձայնում արվեստի ու արհեստի խառնարանում ապրող ու արարող Արտյոմ Ղազարյանն ու իր յուրաքանչյուր օրն ապրում այդ համոզմունքով։

Մանրամասները՝ Արտյոմի կյանքի, նրա ուշագրավ աշխատանքների, գեղարվեստական ​​ժառանգության և ազգային արժեքների պահպանման մասին պատմող տեսանյութում։

Նարինե Հովհաննիսյան (Մոբայլ լրագրության դասընթացի մասնակից)

Նորություններ