Սիրիացիները վախից լքում են Թուրքիան | Region

Սիրիացիները վախից լքում են Թուրքիան

Հուլիս 10,2024 16:58

 

Թուրքիայում գտնվող սիրիացիների նկատմամբ իրականացված ռասիստական հարձակումներից հետո բազմաթիվ միգրանտ սիրիացիներ սկսել են հեռանալ Թուրքիայից:

Նշվում է, որ հնարավոր հարձակումների կրկնության վախից նրանք նույնիսկ արաբերեն չեն խոսում, իսկ Թուրքիան լքելուց հետո ուղևորվում են արաբական երկրներ:

Քրդական «Rudaw» լրատկավականի զրուցակիցներից մեկը որպես գաղթող սիրիացու օրինակ է բերվում: Նա 8 տարի Ստամբուլի Ֆաթիհ շրջանում է ապրել և աշխատել, իսկ հունիսի 30-ին տեղի ունեցածից հետո որոշել է լքել Թուրքիան:

Նա հայտնել է, որ երկու անգամ իր աշխատատեղում՝ խանութում ենթարկվել է հարձակման:

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին ամբոխը հարձակվել էր Թուրքիայի կենտորանական Կայսերի (Կեսարիա) նահանգում գտնվող սիրիացիների աշխատատեղերի և սեփականության վրա: Տեղի ունեցածից հետո հարձակումներն ավելի մեծ մասշտաբների էին հասել:

 

Աղբյուր`  ermenihaber.am
facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button
email sharing button
sharethis sharing button

Նորություններ