Վարդենիս համայնքի նորակոչիկները զինվորագրվեցին Հայոց բանակին | Region

Վարդենիս համայնքի նորակոչիկները զինվորագրվեցին Հայոց բանակին

Հուլիս 11,2024 16:58

Այսօր մարդաշատ էր Վարդենիսի զինկոմիսարիատի վարչական շենքի հարակից տարածքը: Հայոց բանակ էին մեկնում վարդենիսցի երիտասարդները, որոնք օրեր անց համալրելու են ՀՀ զինված ուժերի շարքերը:

Հուզմունքն ու հպարտությունը միախառնվել էին բարեմաղթանքներին:

ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման Վարդենիսի  բաժանմունքում հաշվառված նորակոչիկները, որոնք Վարդենիս քաղաքից և  հարակից  բնակավայրերից են, անցան բժշկական զննություն, կատարվեցին վերջին փաստաթղթային գործողությունները:

Հայոց բանակին զինվորագրվող տղաներն առավել լավ են պատկերացնում իրենց առաքելությունը: Ավագ ընկերների օրինակին ու պատգամներին հավատարիմ` Վարդենիս համայնքի նորակոչիկները գնում են իրենց պարտքը հայրենիքին տալու:

Նորակոչիկներին նաև հորդորներ ուղղվեցին՝ բարեխղճորեն ու պարտաճանաչ կերպով կատարել իրենց առջև դրված պարտականությունները և բարձր պահել հայրենիքի ու հայ զինվորի պատիվը։

Վարդենիսը բանակ ճանապարհեց իր զավակներին, ճանապարհեց օրհնանքներով ու բարեմաղթանքներով:

 

 

 

Հարություն Հարությունյան  

Նորություններ