Ucom-ը բաժանորդներին տեղեկացնում է ֆիքսված և բջջային կապի աշխատանքի որոշակի ընդհատումների մասին
Հուլիս 12,2024 12:55
Գյումրիի կենտրոնական փողոցներին զուգահեռ անցնող Ucom ընկերության վերգետնյա մալուխները հուլիսի 16-18-ն անցկացվելու են ստորգետնյա կապուղիներով:
Այս մասին հայտնում են ընկերությունից՝ նշելով, որ աշխատանքների ընթացքում Ucom-ի բաժանորդները կարող են նկատել ֆիքսված և բջջային կապի աշխատանքի որոշակի ընդհատումներ։
«Այս կապակցությամբ հայցում ենք բաժանորդների ներողամտությունը։ Մեր աշխատակիցներն անում են ամեն բան, որպեսզի անցումը կատարվի հնարավորինս արագ և աննկատ»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ աշխատանքներն իրականացվում են Գյումրիի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ և միտված են ցանցերի արդիականացմանը։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
