Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հուլիս 13,2024 08:30
Երևան քաղաքում՝
Հուլիսի 13-17-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 13-17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն հուլիսի 14-15-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Երևան քաղաքի հուլիսի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 37.9°C (1980թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան 13.0°C (1992թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 25.2°C