«Այս իշխանությունները սեփական ժողովրդից գաղտնի են պահում, թե ինչքան տարածք են տվել թուրքին». ԱԺ պատգամավոր
Հուլիս 12,2024 15:00
«Նախօրեին ես խնդրել էի Կադաստրի կոմիտեի ղեկավարին կոնկրետ ասել, թե կադաստրային սխալի արդյունքում ՀՀ ինքնիշխան տարածքից, ամրապնդված կադաստրի կողմից տրամադրված իրավունքի գրանցման վկայականներով, ինչքան տարածք է հանձնվել թուրքին։ Խնդրեցի, որ Կադասարի կոմիտեի ղեկավարը կոնկրետ ասի»: Այս մասին նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Փաստենք, որ այս իշխանությունները սեփական ժողովրդից գաղտնի են պահում, թե ինչքան տարածք են տվել թուրքին, եթե գաղտնի չլիներ, հիմա կկանգնեին, կասեին՝ 100 քառ. մետր է եղել, 3 քառ. մետր, թե՝ կես հեկտար»։
«Զրո է եղել»,- Արթուր Խաչատրյանի հարցադրմանն արձագանքեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը: