«Գյուղը դառել ա ծերանոց, ջահելները չեն մնում». 92-ամյա այգեձորցի Աշխեն տատի մտահոգությունները
Հայաստանի պատմական Ուտիք գավառի Տավուշի մարզի ամենագեղեցիկ անկյուններից մեկում՝ Ախնջի գետի գեղատեսիլ հովտում է հիմնադրվել Այգեձոր գյուղը։ Այգեձորը հրաշալի բնություն ունի, շրջապատված է անտառապատ բարձունքներով և այգիներով։
Բնակիչները հիմնականում զբաղվում են բուսաբուծությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ: Մոտ 2500 բնակիչ ունեցող գյուղը սահմանամերձ է: 1990-1994թթ.-ին այգեձորցիներն ակտիվ մասնակցել են սահմանների պաշտպանության մարտական գործողություններին:
Գյուղը տարածական առումով բավական մեծ է և բաղկացած է մի քանի թաղամասերից՝ Վիրի թաղը, Էրի ձորը, Առվի թաղը, Գոմեր և Այգեստան թաղամասերը:
Այդ թաղամասերից մեկում էլ REGIONSTV-ի աշխատանքային խումբը հանդիպեց գյուղի հնաբնակներից մեկին՝ 92-ամյա Աշխեն Ապրեսյանին, որը քաջատեղյակ է գյուղի պատմությանն ու իրադարձություններին:
Աշխեն տատն իր մտահոգություններն ունի: Ասում է՝ իր ընտանիքը դե յուրե 9000 քառ.մետր հողատարածք ունի, բայց փաստացի 800-ն են տնօրինում: Մնացածը գտնվում է թշնամու դիտարկման տակ, չեն կարողանում մշակել: Այդպիսի ընտանիքներ գյուղում շատ կան:
Հեղ.՝ Էդուարդ Մխիթարյան
Օպ.՝ Համբարձում Պապոյան