«Իրանի նախագահը միշտ աշխատելու է հանուն Իրանի բարօրության, ով էլ որ նա լինի ազգությամբ» | Region

«Իրանի նախագահը միշտ աշխատելու է հանուն Իրանի բարօրության, ով էլ որ նա լինի ազգությամբ»

Հուլիս 14,2024 12:00

Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության և լիազորությունները ստանձնելու արարողությունը տեղի կունենա օգոստոսի 7-ին:

«Ընդհանուր առմամբ, Մասուդ Փեզեշքիանի հաղթանակը պայմանավորված է մի քանի գործոններով: Բայց ամենակարևոր գործոնն այն է, որ Փեզեշքիանը, ի տարբերություն իր ընդդիմախոսի, իրանցի ժողովրդին առաջարկում էր մի շարք բարեփոխումներ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ: Այնուամենայնիվ, Իրանի ռազմավարական քաղաքականությունը չի փոխվի նոր նախագահի օրոք»։ Այս մասին REGION TV հետ զրույցում հայտնեց իրանագետ և քաղաքագետ Արմեն Վարդանյանը։

Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններին, ապա այստեղ էլ առանձնապես փոփոխություններ չեն լինի։ Ի դեպ, հարևան Ադրբեջանում էյֆորիա է՝ կապված էթնիկ թուրք Մասուդ Փեզեշքիանի՝ Իրանի նախագահ ընտրվելու հետ։ Արմեն Վարդանյանի խոսքով՝ Իրանի նախագահը միշտ աշխատելու է հանուն Իրանի բարօրության, ով էլ որ նա լինի ազգությամբ, և Մասուդ Փեզեշքիանն առաջնորդվելու է առաջին հերթին Իրանի ազգային շահերով, այլ ոչ թե իր էթնիկ ծագման երկրների շահերով։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Զաբելա Ավագյան

«Այս մեդիա արտադրանքը պատրաստված է «Արցախից տեղահանված լրագրողների ադապտացիան հայաստանյան մեդիա միջավայրում» ծրագրի շրջանակներումորն իրականացնում է Երեւանի մամուլի ակումբը՝ Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ։ Ծրագրի գործընկերը International Alert-ն էԲովանդակությունը պարտադիր չէոր համընկնի ԵՄԱիԵվրոպական հանձնաժողովի եւ International Alert-ի տեսակետների հետ»։

Նորություններ