Իլոն Մասկը հայտարարել է Դոնալդ Թրամփին լիովին աջակցելու մասին
Ամերիկացի միլիարդատեր և գյուտարար Իլոն Մասկը ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածուի դեմ մահափորձից հետո հայտարարել է, որ լիովին աջակցում է նրան։
«Ես լիովին աջակցում եմ նախագահ Թրամփին և նրա շուտափույթ ապաքինման հույս ունեմ», – նշել է նա X-ի իր միկրոբլոգում՝ հրապարակելով մահափորձի տեսանյութը։
Հիշեցնենք, որ Թրամփի դեմ մահափորձը տեղի է ունեցել Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Գնդակը դիպել է Թրամփի ականջին։ Երկու մարդ զոհվել է, այդ թվում՝ կրակողը։ Ըստ ԶԼՄ-ների, վերջինիս գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։
Ավելի վաղ ՀԴԲ-ն հրապարակել էր կրակողի անունը․ նա Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսն էր։
Հիշեցնենք, որ օրերս Bloomberg-ը հայտնել էր, որ Իլոն Մասկը գումար է նվիրաբերել հանձնաժողովին, որն աշխատում է Դոնալդ Թրամփին ընտրելու ուղղությամբ։