Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման միջպետական նշանակության ճանապարհի մի հատվածը 2 ժամ փակ կլինի | Region

Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման միջպետական նշանակության ճանապարհի մի հատվածը 2 ժամ փակ կլինի

Հուլիս 14,2024 22:20
Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է՝ հուլիսի 15-ին՝ ժամը 20.00-22.00-ը, երթևեկության համար փակ է լինելու Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման միջպետական նշանակության ճանապարհի՝ Սպիտակ քաղաքի Ս. Ավետիսյան հրապարակի հատվածը։
Վարորդներին առաջարկվում է շրջանցիկ ճանապարհ Թորոսյան-Շահումյան հատվածով։

Նորություններ