Ինքնաբավ գյուղատնտեսի լավագույն օրինակը. մարդ, ով քամուց և արևից էներգիա է ստանում | Region

Ինքնաբավ գյուղատնտեսի լավագույն օրինակը. մարդ, ով քամուց և արևից էներգիա է ստանում

Մայիս 03,2022 11:30

Գագիկ Բեգլարյանը ինքնաբավ գյուղատնտեսի լավագույն օրինակ է: Որևէ տեղից ակնկալիք չունի, այդ թվում կառավարությունից, ոչ մեկի ձեռքին չի նայում, այդ թվում նախարարի կամ մարզպետի, ոչնչի կարիք չունի, ամեն ինչ ստեղծում է իր ձեռքերով… քամուց և արևից էներգիա է ստանում, պահեստամասերից՝ ավտոմեքենա, տրակտոր ու վերելակ, ինկուբատորից՝ ճուտ, փեթակից՝ մեղր, մրգերից՝ չիր ու չամիչ, օղի ու գինի… և այսպես շարունակ:

Մի խոսքով՝ խնձորեսկցի հրաշագործը ստեղծել է իր ինքնատիպ աշխարհը՝ համադրելով բազմազան գիտելիքները, երևակայությունն ու երիտասարդական ավյունը, մեկ հարկի տակ մեկտեղելով գյուղատնտեսությունը, այգեգործությունը, ճարտարապետությունն ու մեքենաշինությունը:

ԳԱԼԱ հեռուստաընկերության տեսանյութը՝ առանց մեկնաբանության:

Նորություններ