«Ժպիտ» թատերախմբի նպատակն է ունենալ սեփական տարածք և բացել բոլորի սրտի թատրոնը
Արհեստի ու արվեստի քաղաք Գյումրիում գործող «Ժպիտ» տիկնիկային թատերախումբը սեփական տարածք չունի, գործում է շրջիկի կարգավիճակում։ Սակայն դա խոչընդոտ չի հանդիսանում ստեղծագործողների համար։
22-ամյա Ավետ Սահակյանը 2015թ.-ին հիմնված թատերախմբի հիմնադիրն է և գեղարվեստական ղեկավարը։
Բեմադրված առաջին ներկայացումը «Անխելք մարդն» էր։ Դրանից հետո փոքրիկ հանդիսատեսի սերն ու ժպիտը թատերախմբին ստիպեցին իրենց ձեռքերով տիկնիկներ պատրաստել, որից հետո բեմադրեցին «Կարմիր գլխարկը», «Չարի վերջը», «Կացին ախպերը» և այլ գործեր։
Այսօր արդեն տիկնիկները ժպիտ են պարգևում ինչպես փոքրիկ, այնպես էլ մեծահասակ հանդիսատեսին:
Այժմ տիկնիկների մի մասը Ավետ Սահակյանի տանն է, որտեղ կան նաև դեռ պատրաստման փուլում գտնվող տիկնիկներ։
Թատերախմբի հիմնական նպատակն է ունենալ սեփական տարածք ու բացել իրենց սրտի թատրոնը, որտեղ յուրաքանչյուր ներկայացում կպարգևի հանդիսատեսին մի ուրիշ աշխարհ՝ «ԺՊԻՏ»։
Նկարահանումը՝ հեռախոսով
Կարապետ Կարապետյան