Հեռավոր Կարմրավան գյուղում սաստիկ ցուրտ ձմեռներ են լինում, չկան տարրական կենսապայմաններ | Region

Հեռավոր Կարմրավան գյուղում սաստիկ ցուրտ ձմեռներ են լինում, չկան տարրական կենսապայմաններ

Հուլիս 16,2024 20:50

Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքի Կարմրավան գյուղում Սուսաննա Ավետիսյանի ընտանիքը 16 տարի ժամանակավորի կարգավիճակով է ապրում, որդին ու հարսը ուրիշի անասուններն են պահում, կթվորությամբ զբաղվում, որ երեք երեխաներին մեծացնեն:

Գյուղը Գյումրիից հեռու է 32 կմ, Աշոցք բնակավայրից՝ 2 կմ:  Այստեղ սաստիկ ցուրտ ձմեռներ են լինում ու չկան տարրական կենսապայմաններ: Սուսաննա Ավետիսյանի որդին՝ Արտյոմ Ավետիսյանը, երկար տարիներ Ռուսաստանի Դաշնությունում ապրելուց հետո, որոշել  էր հայրենիք վերադառնալ ու այն շենացնել: Նա 4 որդի ունի, 3-ը՝ անչափահաս:

Կարմրավան գյուղը, որտեղ ապրում է ընտանիքը, երբեք խնդիրների պակաս չունեցավ: Հանրային տրանսպորտ չկա, տարվա 7 ամիսը գյուղում ցուրտ է, տները ջեռուցել է պետք, վառելիք հայթայթելն էլ լուրջ խնդիր է: Եվ երբ այս ամենին գումարվում են հիվանդ մոր ու երեխաների հոգսերը, արդեն վիճակն անելանելի է դառնում:

 

Նորություններ