Էմանուել Մակրոնն ընդունել է վարչապետ Գաբրիել Ատալի հրաժարականը | Region

Էմանուել Մակրոնն ընդունել է վարչապետ Գաբրիել Ատալի հրաժարականը

Հուլիս 16,2024 21:25

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի հրաժարականը: Այդ մասին հայտնում է BFMTV-ն՝ վկայակոչելով Ելիսեյան պալատը։

Ատալը կառավարության անդամների հետ կապահովի ընթացիկ գործերի լուծումը մինչև նոր կառավարության նշանակումը, նշվում է աղբյուրում:

Իր պաշտոնը զբաղեցնելով ընդամենը 34 տարեկանում՝ նա Ֆրանսիայի ամենաերիտասարդ վարչապետն է և Եվրամիության ամենաերիտասարդ կառավարության ղեկավարը։

Նորություններ