Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հուլիս 19,2024 08:30

Երևան քաղաքում՝

Հուլիսի 19-20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Հուլիսի 21-23-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում`18-23մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Հուլիսի  19-20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 21-23-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 18-20-ին, 21-ի գիշերը առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հյուսիսարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն հուլիսի 19-20-ին ցերեկային ժամերին կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքի հուլիսի 19-ի  բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան      39.5°C (2017թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան         13.6°C (1974թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան     25.7°C

Նորություններ