«Ամուսնու մարմինը չթողեցին Ստեփանակերտում». Ալվինայի ընտանիքը հաստատվել է Նոյակերտում | Region

«Ամուսնու մարմինը չթողեցին Ստեփանակերտում». Ալվինայի ընտանիքը հաստատվել է Նոյակերտում

Նոյեմբեր 20,2023 20:55

Ալվինա Գասպարյանի ընտանիքը տեղահանվել է Ստեփանակերտից: Որդիների հետ հաստատվել է Նոյակերտ գյուղում, ապրում են տեղի մշակույթի տանը:

Մի քանի պատերազմի մասնակից ամուսինը՝ Մխիթար Սևլիկյանը, զոհվել է սեպտեմբերի 19-ին՝ Ստեփանակերտում: Թշնամին ԱԹՍ-ով հարված է հասցրել զորամասին, ինչի հետևանքով 3 ընկեր զոհվել են, ավելի քան 10-ը՝ վիրավորվել:

Մխիթարին հուղարկավորել են Ստեփանակերտի Եղբայրական գերեզման-հուշահամալիրում: Սակայն, օրեր անց, ընտանիքի որոշմամբ, նրա մարմինը տեղափոխել են Հայաստան՝ ամփոփելով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Ալվինան փոքրիկ սենյակում ապրում է 2 անչափահաս որդիների՝ Նվերի ու Նարեկի հետ: Նրանցից ավագը առողջական խնդիրներ ունի: Տիկին Ալվինան տղաների բուժման, ուսման ու խնամքի համար բավարար միջոցներ չունի: Փորձում է ուժ գտնել իր մեջ, հաղթահարել դժվարությունները, բայց շատ հաճախ հայտնվում է անելանելի վիճակում:

 

Նորություններ