Աջակցությո՞ւն, թե՞՝ լրացուցիչ ծախս. բերքն ամբարած գյուղացին ներկրված հացահատիկ է գնում, որ օգտվի պետական աջակցությունից | Region

Աջակցությո՞ւն, թե՞՝ լրացուցիչ ծախս. բերքն ամբարած գյուղացին ներկրված հացահատիկ է գնում, որ օգտվի պետական աջակցությունից

Հուլիս 19,2024 11:00

Շիրակի մարզի անասնապահական խոշոր շրջաններն ավելի քան 3 տասնամյակ այդպես էլ իրենց նշանակությանը չեն ծառայում: Հսկայական տարածքների կերային բազան լիարժեք չի օգտագործվում: Երկար տարիներ այստեղ հող չէին մշակում, վարուցանք չէին անում, միայն խոտ էին քաղում:

Բայց երբ կառավարությունը 2 տարի առաջ 1 հեկտարի հաշվով որոշակի գումար տրամադրեց գյուղացուն՝ որպես վարուցանքի ծախսերի մասնակի փոխհատուցում, այստեղ էլ սկսեցին հացահատիկ ցանել: Բայց բերքի մի մասը կարկտահարվեց ու ցրտահարվեց, քանի որ հակակարկտային կայաններ չկան:

«Շիրակի վերին ենթաշրջան» անվանումն ստացած Արփի լճի ափամերձ տարածքներում 14 գյուղ կա՝ նոսր բնակչությամբ, առանց ենթակառուցվածքների: Կենտրոնը Բերդաշենն է, որը Գյումրիից հեռու է 39 կմ: Թեև անասնապահության համար այստեղ պայմանները նպաստավոր են, բայց վերջին մի քանի տարիներին այս գյուղերում ևս անասնագլխաքանակը նվազել է: Իսկ եթե անասունները քիչ են, աճեցրած հացահատիկն էլ, խոտն էլ տեղում են մնում:

Նորություններ