Իրանն ավելի մոտ է քան երբևէ միջուկային զենքի ստեղծմանը. Բլինքեն | Region

Իրանն ավելի մոտ է քան երբևէ միջուկային զենքի ստեղծմանը. Բլինքեն

Հուլիս 20,2024 16:21

Իրանն արագացրել է իր միջուկային ծրագիրը և մոտ է միջուկային զենքի ստեղծմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կոլորադոյում Aspen Security Forum-ում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

«Վերջին շաբաթների և ամիսների ընթացքում մենք տեսանք, որ Իրանն իսկապես առաջ է շարժվում տրոհվող նյութի մշակման գործում, որը կարող է օգտագործվել որպես վառելիք միջուկային զենքի համար»,-ասել է Բլինքենը:

Միևնույն ժամանակ Բլինքենը մեղադրում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին 2018 թվականին Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու համար:

Նրա խոսքով ՝ Իրանը դեռ չի ստեղծել զենքն ինքնին, բայց կարող է միացնել տրոհվող նյութը, պայթուցիկ սարքը և ունենալ միջուկային զենք։

 

Նորություններ