Լատվիան Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը կարևոր քայլ է համարում
Հուլիս 23,2024 12:44
Լատվիայի գնահատմամբ՝ Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերություններում։
Այս մասին նշված է Լատվիայի ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Եվրահանձնաժողովի աջակցությամբ Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը կարևոր քայլ է ԵՄ-Հայաստան հարաբերություններում։ Ժողովրդավարության, խաղաղության և բարգավաճման ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն», – նշված է գրառման մեջ։