ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը դիտարկել է «Արծիվ գործընկեր 24» զորավարժության ընթացքը
Հուլիս 23,2024 16:25
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը գեներալ-մայոր Ջեյմս Քրիզելի (ԱՄՆ Եվրոպական հրամանատարություն), բրիգադի գեներալ Էնթոնի Մոհաթի (Կանզասի ազգային գվարդիա) և բրիգադի գեներալ Էնդրյու Սասլավի (Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքեր) հետ դիտարկել է «Արծիվ գործընկեր 24» զորավարժության ընթացքը։
«Հուլիսի 15-ին մեկնարկած այս զորավարժությունը հայ-ամերիկյան երկարամյա պաշտպանական համագործակցության հերթական նախաձեռնություններից է միջազգային խաղաղապահ գործողություններում մասնակցության նախապատրաստման ուղղությամբ»,- ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Զորավարժությունը կշարունակվի մինչև հուլիսի 24-ը։

Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
