Վահագն Դավթյանը՝ Փարիզ-2024-ի լավագույն մասնակիցն է մարմնամարզության տղամարդկանց մրցաշարում | Region

Վահագն Դավթյանը՝ Փարիզ-2024-ի լավագույն մասնակիցն է մարմնամարզության տղամարդկանց մրցաշարում

Հուլիս 24,2024 11:50

Օղակների վարժությունում Հայաստանի առաջատար, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը կլինի Փարիզի Օլիմպիական խաղերում սպորտային մարմնամարզության տղամարդկանց մրցաշարի ավագագույն մասնակիցը։

Վահագն Դավթյանը 35 տարեկան է։ Ծնվել է 1988 թ. օգոստոսի 18-ին, Երեւանում Ամուսնացած է, ունի որդի։ Անձնական մարզիչներն են Հակոբ Սերոբյանը եւ Հարություն Մերդինյանը։

Հայաստանի բազմակի չեմպիոն է, 2014 թ. աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր, 2016 թ. Եվրոպայի փոխչեմպիոն, 2016 թ. Գերմանիայի ակումբային չեմպիոն, 2019 թ. աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր, 2019 թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 2019 թ. Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, 2022 թ. աշխարհի գավաթի ոսկե, արծաթե մեդալակիր, 2023 թ. Եվրոպայի փոխչեմպիոն, 2024թ. աշխարհի գավաթակիր:

Փարիզ-2024-ի օլիմպիական ուղեգիրը նվաճել է  2024 թ. ապրիլի 19-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացված աշխարհի գավաթի մրցաշարում ոսկե մեդալակիր դառնալու շնորհիվ:

Հայաստանը մարմնամարզության մրցաշարում ունի երկու մասնակից։ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը Փարիզի մրցահարթակ դուրս կգան հուլիսի 27-ին: Որակավորման փուլը կմեկնարկի Երեւանի ժամանակով 13:00-22:00 (ըստ ենթախմբի):

Սպորտային մարմնամարզության մրցաշարը կանցկացվի Փարիզի  «Բերսի» մարզապալատում  (Bercy Arena):

Արթուր Դավթյանին եւ Վահագն Դավթյանին Փարիզի մրցահարթակում կօգնի հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանը։

Հակոբ Սերոբյանը մրցավարական կազմում կսպասարկի Օլիմպիական խաղերը։

 

Նորություններ