Իջևան համայնքի սահմանամերձ բնակավայրերի արտադրանքն իրացման լուրջ խնդիր ունի
Հուլիս 24,2024 21:01
Իջևան համայնքի գյուղերում արտադրական մեծ ընկերություններ չկան: Ապրող ու ստեղծագործող մարդիկ հիմնականում իրենք են ստեղծել իրենց փոքրիկ բիզնեսները. թխվածքներ, պանրատեսակներ են պատրաստում, փայտագործությամբ զբաղվում, տիկնիկներ գործում, այգիների մրգերից խմիչք թորում:
Այս գյուղերում ամեն ընտանիք փոքր ձեռներեց է, գործի են դրել իրենց ստեղծագործական ձիրքերն ու մտքի թռիչքը և ստեղծել այն, ինչը կարող է սպառում ունենալ: Սահմանապահ այս գյուղերում ստեղծագործողները պետությունից աջակցություն են ակնկալում, գոնե արտադրանքի իրացման հարցում: