ԱՄՆ դեսպանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է «Կանանց ինտեգրումը ԶՈՒ-ում» թեմայով աշխատարանին
Հուլիս 24,2024 21:36
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում հայ զինծառայողների հետ ներկա գտնվեց «Կանանց ինտեգրումը զինված ուժերում» թեմայով աշխատարանին, որը համատեղ կազմակերպել են ՀՀ պաշտպանության նախարարությունը և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի Անվտանգային կառավարման ինստիտուտը։
Աշխատարանի ընթացքում, որը կտևի հուլիսի 21-ից 26-ը, նախատեսվում է համատեղ մշակել կարգավորումներ ու ընթացակարգեր, որոնք թույլ կտան ավելի մեծ թվով կանանց ներգրավել և աշխատանքի ընդունել ՀՀ զինված ուժերում։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
