Սևակի և Սուլամիթայի մեծ սերը՝ առաջնախաղ Գորիսում
Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմը ողողված էր Սևակյան շնչով։ Հանդիսատեսի դատին ներկայացվեց Պարույր Սևակի և Սուլամիթայի նամակագրությունը՝ «Իմ ցնորք, իմ սեր» խորագրով առաջնախաղ բեմադրությունը, որը իրականացվել է Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի կողմից՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի և Գորիսի պետական դրամատիկական թատրոնի հետ համատեղ։
Բեմում Սևակի և Սուլամիթայի կերպարների և նրանց ստվերային խաղի զուգորդմամբ ներկայացվել են իրականության և պատրանքի տարբերությունները։ Պատանի դերասաններն իրենց փայլուն խաղով հանդիսատեսին տարել էին դեպի 20-րդ դար, կարծես թե իրական ականատեսն էին Սևակի և Սուլամիթայի մեծ սիրուն։
Տարվա ընթացքում ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով նախատեսվում է ներկայացման ևս երկու ցուցադրություն սահմանամերձ Կոռնիձոր, Ներքին Խնձորեսկ, Խնածախ և Վերիշեն բնակավայրերի սովորողների և ուսուցիչների համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Միլլանա Լալայան