Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց Փարիզի Խաղերի բացմանը | Region

Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց Փարիզի Խաղերի բացմանը

Հուլիս 26,2024 22:10

Հայաստանի հավաքականը մասնակցեց Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակիցների շքերթին, որն առաջին անգամ անցկացվում է ստադիոնից դուրս, գետի վրա։

Հայաստանի հավաքականի դրոշակակիրներն էին  բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն ու լողորդուհի Վարսենիկ Մանուչարյանը։

33-րդ Օլիմպիական խաղերի բացման արարողությունն ացկացվում է Սեն գետում եւ երկայնքով։ Շքերթի մասնակիցները մոտ 100 նավակներով կանցնեն 6 կմ տարածություն Աուստերլիցի կամուրջից մինչեւ Իենի կամուրջ։ Էյֆելյան աշտարակի մոտ գտնվող Տրոկադերո հրապարակում տեղի կունենա արարողության պաշտոնական մասը։

Նորություններ