Փարիզի Օլիմպիական խաղերում ՀՀ-ի երկրորդ ներկայացուցիչը զբաղեցրեց 9-րդ տեղը | Region

Փարիզի Օլիմպիական խաղերում ՀՀ-ի երկրորդ ներկայացուցիչը զբաղեցրեց 9-րդ տեղը

Հուլիս 27,2024 16:28

Փարիզի Օլիմպիական խաղերում այսօր Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ Էլմիրա Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևի կանանց որակավորման փուլում զբաղեցրեց 9-րդ տեղը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Կարապետյանը վաստակել է 576 միավոր: Եզրափակիչ են դուրս եկել որակավորման փուլում լավագույն արդյունքը գրանցած ութ հրաձիգները:

Հիշեցնենք, որ այսօր լողորդ Վարսենիկ Մանուչարյանն ՕԽ-2024-ի ազատ ոճի լողի որակավորման փուլում 100 մետր տարածության մարզումային պայքարում 1:01.24 արդյունք է գրանցել։ Մանուչարյանը զբաղեցրել է 3-րդ տեղն առաջին մրցահերթում։ Չորս մրցահերթներից հետո Մանուչարյանը որակավորման փուլում 26-րդն էր։ Կիսաեզրափակիչ են դուրս եկել լավագույն 16 լողորդները։

ՕԽ-ում այսօր մենք ունենք ևս երկու ներկայացուցիչ․

Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան —  մարմնամարզության հենացատկի և օղակների վարժությունների որակավորման փուլ: Արթուրը հանդես կգա հենացատկի վարժությունում, Վահագնը՝ օղակներում: Մեկնարկը՝ 17:30-ին։

Նորություններ